Օգոստոսի 14-ից մինչ օրս, «Սուրմալու» առևտրի կենտրոնի հատվածում իրականացված ու իրականացվող շխատանքների մանրամասները Կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից, ընդհանուր առմամբ, փլատակների տակից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը զոհված, 10-ը փրկված։
«Ներգրավված է եղել, ընդհանուր առմանբ, 935 փրկարար ծառայող, որից 350-ը՝ հենց նույն օրը, կիրառվել է 60 տեխնիկա, որից՝ 32 ավտոբակ, 6 ավտոսանդուղտ, 9 փրկարարական և 13 օժանդակ մեքենաներ, ինչպես նաև՝ 2 ԱԹՍ։ ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը, մեկ հոգի համարվում է դեռ չնույնականացված և ներկա պահին հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին այդ անհետ կորածների շարքում է։ Այս պահի դրությամբ տարվում է աշխատանք՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի անուն-ազգանունը ունենք, թե կոնկրետ ում ենք փնտրում»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով դեպքի վայրից տարհանվել է 25 միավոր տրանսպորտային միջոց, օգնության ձեռք են մեկնել ԿԽ-ի 201 փրկարարներ և հոգեբաններ։
«Ընդհանուր թվով 382 կամավոր է մասնակցել, չհաշված Կարմիր Խաչի օգնությունը»,-ասաց նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը