05 06 2019

Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Սլովակիան ԵՄ խորհրդին տեղեկացրել է, որ հունիսի 4-ին վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել են Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Ֆինլանդիան, Չեխիան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ