29 05 2023

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Սլովակիա և Մոլդովա

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Սլովակիա և Մոլդովա

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումների նպատակով կայցելի Սլովակիա և Մոլդովա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրիգորյանի հետ գործուղման կմեկնեն Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղագրամանյանը և Անվտանգության խորհրդի քաղաքական սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական Արշակ Մուսախանյանը։

Փաստաթղթում նշվում է, որ հայ պատվիրակները մայիսի 30-ից հունիսի 1-ը աշխատանքային հանդիպումներ կանցկացնեն Բրատիսլավայում, իսկ հունիսի 1-2-ը՝ Քիշնևում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ