26 02 2022

Սլովակիայում արտակարգ դրություն է սահմանվել. ուկրաինացի փախստականների մեծ ներհոսք կա

Սլովակիայում արտակարգ դրություն է սահմանվել. ուկրաինացի փախստականների մեծ ներհոսք կա

Սլովակիայի կառավարությունը երկրում արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Ուկրաինայից փախստականների հոսքի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

«Այսօր ժամը 12:00-ից Սլովակիայում արտակարգ դրություն է հայտարարվում։ Սա կապված է Ուկրաինայից փախստականների մեծ ներհոսքի հետ։ Այս միջոցառման նպատակն է պայմաններ ստեղծել Սլովակիայի տարածքում փախստականներին ապաստան տալու համար»,–ասված է Սլովակիայի կառավարության հայտարարության մեջ։

Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերին և ՆԳ նախարար Ռոման Միկուլեցին հանձնարարել են համապատասխան միջոցառումներ անցկացնել արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ