Նախորդ տարիների համեմատությամբ Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում այս տարի տեղի ունեցած զարգացումները օբյեկտիվ պատճառներով այդքան էլ հարուստ չեն եղել։ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Նա նշեց, որ հիմնական դրա պատճառը կորոնավիրուսի համավարակն է։
ԱԳ փոխնախարարը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին այն աջակցության համար, որ ցուցաբերել է պանդեմիայի դեմ այս համընդհանուր պայքարում նաև ֆինանսական միջոցներով. 98,5 միլիոն եվրոյի մեջ կա երկու կոմպոնենտ՝ նոր փող և վերահասցեգրված հին փող։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը