31 05 2019

ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողով է ստեղծվել

ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողով է ստեղծվել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ի նիստում հայտնեց, որ 47 պատգամավորի խնդրանքով ստեղծվել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետաքննությամբ։

Հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը, որի նախագահն է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ