Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Նազարբաևի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարներն ու ընթացիկ իրավիճակը, Նազարբաեւն ընդգծել է ԵՏՄ տնտեսական գործընկերների աշխարհագրության ընդլայնման անհրաժեշտությունը:
«Վաղն այստեղ կկայանա ԵԱՏՄ հոբելյանական նիստը: Դուք ղեկավարում եք միության գործադիր մարմինը, հաջողությամբ կատարում եք առաջադրված խնդիրները: Անհրաժեշտ է շարունակել առաջ գնալ»,- ասել է Նազարբաեւը:
Իր հերթին, Տիգրան Սարգսյանը նշել է տնտեսական միության զարգացման գործում ձեռքբերումները՝ նշելով, որ Նազարբաևի՝ 25 տարի առաջ դրսևորած իմաստությունը կենսական անհրաժեշտություն է եղել մեր երկրների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը