30 11 2020

Ինչպե ՞ս թվային լուծումները ներառել կորոնավիրուսի թեստի մեջ

Ինչպե ՞ս թվային լուծումները ներառել կորոնավիրուսի թեստի մեջ

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց «Ճանապարհորդություն առանց Covid-19–ի» նախաձեռնության վերաբերյալ:

Նա Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում մասնավորապես ասաց.

«Մեր խնդիրն է կորոնավիրուսի համավարակի առաջացրած սահմանափակումների համար գտնել այնպիսի թվային լուծումներ, որոնք թույլ կտան մեզ հաղթահարել այդ սահմանափակող խոչընդոտները, հատկապես ազատ տեղաշարժի խոչընդոտը, որ հիմա շատ խիստ հարվածում է տնտեսությանը»: «Լաբորատորիաները, որտեղ մեր պոտենցիալ բուժառուները կարող են թեստ հանձնել, գտնվում են մեր ընդհանուր ցանցում: Մենք այդ լաբորատորիաներում ներդնում ենք ծրագիր, և երբ մարդիկ թեստ են հանձնում, ստանում են թվային պատասխան՝ QR կոդով իրենց սմարթֆոններով»,- ասաց Սարգսյանն ու հավելեց, որ միաժամանակ վերահսկող մարմինները հնարավորություն են ունենում կարդալ QR կոդը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ