ԵԱՏՄ-ն բաց միավորում է, որի կազմը կարող է ընդլայնվել: Նման կարծիք է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեևը Россия 24-ին տված հարցազրույցում` նվիրված ԵԱՏՄ 5-ամյա գործունեությանը. հայտնում է ТАСС-ը:
ԵԱՏՄ նպատակների մասին հարցին պատասխանելիս Մեդվեդևն ընդգծել է, որ «հնգյակի երկրները չպետք է հետ մնան համաշխարհային օրակարգից, մասնավորապես՝ թվային տնտեսությունից, արհեստական ինտելեկտի կիրառումից, քվանտային համակարգչի ստեղծումից և մի շարք այլ կարևոր նախագծերից»:
«Միայն այդ դեպքում մեր ԵԱՏՄ-ն հաջողակ կլինի, և բոլոր անդամ պետությունները, իսկ մեր միությունը բաց է, և հնարավոր է՝ կազմը ընդլայնվի, հաջողակ կլինեն»,- ասել է ՌԴ վարչապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը