23 05 2019

Լրջացեք, այլապես դեղին քարտերը կարմիր կդառնան. Արմեն Ռուստամյանը՝ իշխանությանը



«Ահազանգ իշխանություններին. այսպես շարունակել չի կարելի, մենք մոտեցել ենք անշրջելիության կետին, այն կետին, որից հետո կորուստները անդառնալի են»,- ՀՅԴ հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: Ըստ ՀՅԴ անդամի՝ չկա երաշխիք, որ իշխանությունները անհրաժեշտ լրջություն կընդունեն: «Ստացվում է տպավորություն, որ իշխանություն են ստացել ու չգիտեն դրա հետ ինչ անեն: Այս հանրահավաքով պետք է մեկնարկի երկրի համընդհանուր զարգացումը, իշխանություններին զսպելու քաղաքական և քաղաքացիական գործընթաց»,-ասաց Ռուստամյանը:

Այնուհետևս դիմելով իշխանություններին նա ասաց. «Լրջացեք և ստանձնեք ազգային իշխանություններին վայել ձեր հանձնարառությունը, եթե ոչ այս դեղին քարտերը կարմիր կդառնան»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ