22 05 2019

Բանակը փլուզելու ձևը

Բանակը փլուզելու ձևը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է

«Պատկերացրեք այն ծնողների վիճակը, որոնք իրենց երեխաներին ուղարկում են բանակ, որի գեներալները հանցագործներ են, իսկ գլխավոր հրամանատարը պետական դավաճան ու փողով հող ծախող։Դա բանակ փլուզելու ձեւ է։

Եթե հետաքննություն եք անում, արեք ծառայողական քննությամբ։ Հանցագործ գեներալներին պատժեք առանց աղմուկի ու PR անելու, էժան դիվիդենտների ակնկալիքներով։

Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձեւով չեն անում, եթե, իհարկե ինչ-ինչ պատճառներով բանակի փլուզումը չի նպատակը։ Այդ դեպքում ամեն ինչ ճիշտ է արվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ