18 05 2019

Պլաստիկե շշերի «արդարադատություն

Պլաստիկե շշերի «արդարադատություն

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ առաջադրված մեղադրանքին։

«Եթե պլաստիկե շիշը հռչակվում է սառը զենք կամ զենքին հավասար այլ գործիք ու դրանով հիմնավորված Արմեն Թավադյանին կալանավորեն, ուրեմն բոլորս պարտավոր ենք ֆիքսել, որ մեր երկրում Պետությունը ինստիտուցիոնալ առումով զիջում է որոշակի մարդկանց նեղ խմբային շահերին:

Արմեն Թավադյանին կալանավորելով Հայաստանի Հանրապետությունում ավելի է ընդգծվելու Շիզմի քաղաքականությունն ու հասարակության շրջանում պառակտվածությունը վերածվելու է կենսակերպի:

Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Արմեն Թավադյանին!!!»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ