17 08 2024

Մտավախություն ունեմ, որ այս ամենն արվում է՝ իմ դեմ նոր մեղադրանք առաջադրելու նպատակով․ Սուրեն Մանուկյան

Մտավախություն ունեմ, որ այս ամենն արվում է՝ իմ դեմ նոր մեղադրանք առաջադրելու նպատակով․ Սուրեն Մանուկյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել․ այն ներկայացնում ենք ստորև․

«Կարևոր լուր Խաչատուր Քոքոբելյանի մասին։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Խաչատուր Քոքոբելյանը, չբավարարվելով իր հորն առևտրի և առևանգման առարկա դարձնելու անմարդկային ու անբարոյական արարքից, և տեսնելով, որ «առևանգված» հայրը` Գրիշա Քոքոբելյանը չի ցանկանում անառակ որդու կողմից կազմակերպված կեղտոտ ու զազրելի սատանայական խաղին մասնակից դառնալ, նոր ու ավելի մեծ սրիկայություն է մտածել։

Ասում են նա ամբողջովին թրջված վիճակում ներկայացել է տարածքային ոստիկանության բաժին և հայտարարել է, որ իրեն մի քանի հոգով նախապես ծեծել են և խմբով միզել վրան։ Ոստիկանությունը բարեխղճորեն նրանից վերցրել է մեզաթրջված հագուստը և իրականացնում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ`ակցիայի մասնակիցներին հայտնաբերելու համար։ Ես մտավախություն ունեմ, որ այս ամենն արվում է՝ իմ դեմ նոր մեղադրանք առաջադրելու, ինձ այդ ակցիայի հետ արհեստականորեն կապելու և անազատության մեջ պահելու նպատակով (քանի որ նախկինում իմ դեմ ներկայացված մեղադրանքն անհիմն է, շինծու, լկտի ու արհեստական և դատավորներին դրել է շատ անհարմար վիճակի մեջ)։

Ես՝ Սուրեն Մանուկյանս, նախապես հայտարարում եմ` ինչպես հոր «առևանգման», այնպես էլ այս գործի հետ որևէ  առնչություն չունեմ։

Հրավիրում եմ բոլոր իրավասու մարմինների ուշադրությունը։

Հարգանքներով՝ Սուրեն Մանուկյան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ