17 05 2019

Թրամփը որոշել է չեղարկել «Գրին քարտի» վիճակախաղը

Թրամփը որոշել է չեղարկել «Գրին քարտի» վիճակախաղը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իմիգրացիոն բարեփոխումների նոր ծրագիրը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ծրագրի հեղինակներն առաջարկում են փոփոխել «Գրին քարտի» տրամադրման կանոնները՝ հօգուտ կրթված մասնագետների, և հրաժարվել ԱՄՆ քաղաքացիների հարազատներին «Գրին քարտերի» տրամադրման սկզբունքից: «Գրին քարտեր» տրամադրելիս հաշվի կառնվեն նաեւ թեկնածուների տարիքը, անգլերենի իմացությունն ու ԱՄՆ-ում աշխատանքի առաջարկների առկայությունը:

Ավելի քիչ  «Գրին քարտեր» կրտամադրվեն ԱՄՆ քաղաքացիների հարազատներին: Բացի այդ, չեղյալ կհայտարարվի «Գրին քարտ» վիճակախաղը, որն այժմ թույլ է տալիս արտասահմանցիներին մշտական բնակության թույլտվության ստանալ՝ անկախ որակավորումից, կրթությունից և լեզվի մակարդակից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ