Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդել է Սլովակիայում և Չեխիայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, այժմ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Մինչ այս ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել էր 13 պետություն՝ Հայաստանը, Դանիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան: 15 պետություն դեռևս չի վավարեացրել համաձայնագիրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը