25 04 2019

Ջո Բայդենը կառաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու



ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը միացել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների մեծ ցուցակին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Այսօր ես հայտարարում եմ ԱՄՆ նախագահի պաշտոնում իմ թեկնածության մասին»,- գրել է Բայդենը։

«Մենք այս ժողովրդի հոգու համար ենք պայքարում։ Եթե Դոնալդ Թրամփին 8 տարի տանք Սպիտակ տանը, նա առհավետ և արմատապես կփոխի այս ժողովրդի բնույթը, այն, ինչ մենք կանք։ Եվ ես չեմ կարող մի կողմ քաշվել ու նայել, թե ինչպես է դա տեղի ունենում»,- ասել է Ջո Բայդենն իր տեսադիմումում։

Այժմ Ջո Բայդենը պետք է պայքարի 20 դեմոկրատների դեմ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ