Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ռուսական talk show-ներին մասնակցելու համար ստացել եմ 3 հրավեր, բայց մերժել եմ՝ համարելով այն բեմականացված, արհեստական և ցածր որակի միջոցառում։
Երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանի ղեկավարը կխնդրի այս ցածրորակ հաղորդմանը, որպեսզի կապվեն իր հետ և ինքը հաստատի, որ իրականում խորհուրդ է տվել Ուկրաինայի նորընտիր նախագահին ինչպես հաղորդակցվել Պուտինի հետ, իսկ այլ խոսքերով ասած՝ ինչպես մի քանի ամսում փչացնել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները։
Երևի շատ եմ սիրում Հայաստանը կամ շատ եմ հարգում ՀՀ Վարչապետի պաշտոնը և ցավ եմ ապրում՝ տեսնելով նման վերաբերմունք պետության և պետականության նկատմամբ։
Հ.Գ. Եթե հիշում եք, այս նույն հաղորդման շրջանակներում Հայաստանն ու Հայ ժողովուրդը ստորացվեցին և ամբողջ աշխարհի առաջ վիրավորեցին Հայաստանի իշխանություններին…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը