25 04 2019

Բարձրագույն դատական խորհուրդը քննել է 2 դատավորի կարգապահության հարցը

Բարձրագույն դատական խորհուրդը քննել է 2 դատավորի կարգապահության հարցը

2019 թվականի ապրիլի 25-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, դատավորի միջնորդության հիման վրա դռնփակ կարգով քննել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ  նույն օրը կայացած նիստում Խորհուրդը, դատավորի միջնորդության հիման վրա, դռնփակ կարգով քննել է նաև Հանձնաժողովի կողմից ներկայացված ևս մեկ միջնորդություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու:

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մայիսի 8-ին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ