25 04 2019

Պրանկերները Զելենսկու անունից զանգել են Մակրոնին



Ռուս հաքերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը Վլադիմիր Զելենսկու անունից զանգել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Մակրոնը շնորհավորել է «Զելենսկուն», այնուհետև նրանք քննարկել են Պյոտր Պորոշենկոյի արտահանձնման հարցը, եթե նա որոշի Ֆրանսիայում թաքնվել  արդարադատությունից։ «Զելենսկին»  նշել է, որ Ուկրաինային հարկավոր է Ռուսաստանի հետ երկխոսության գնալ։ Մակրոնը համաձայնում է հաքերի ակնարկի հետ, որ  մինսկյան ձևաչափի համար «Պորոշենկոն այնքան էլ հարմար խաղացող» չէր, և որ «նա  ձգձգում էր խաղաղ համաձայնագրի կնքումը և հակամարտության ավարտը»։ Ֆրանսիայի նախագահը համաձայնում է «Զելենսկու» հետ և ասում, որ վերջինս կարող է ակնկալել իր աջակցությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ