ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն անդրադարձել է նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից՝ օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը:
ANCA-ն նշում է, որ 3-րդ տարին անընդմեջ Դոնալդ Թրամփն ըստ արժանվույն չի դատապարտում Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը:
«Այս քաղաքականությունը ձևավորվել է Անկարայում թուրք բռնապետերի կողմից, իսկ հետո ամերիկյան նախագահներն այն կիրառել են Վաշինգտոնում»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հացելելով, որ «սկզբում Ամերիկան» խոստումը տված Թրամփը Ցեղասպանության հարցում առաջնորդվում է «սկզբում Թուրքիան» սկզբունքով:
«Խոստանալով պայքարել քրիստոնյաների հանդեպ բռնաճնշումների դեմ՝ Թրամփն աջակցեց օտարերկրյա ռեժիմին, մեկդարյա պատմությամբ հանցագործության հիշատակը ոգեկոչելու փոխարեն։ Նա խոստացել էր վերականգնել ԱՄՆ-ի առաջնորդի դերը, սակայն օտարերկրյա բռնապետությանը զիջեց ամերիկյան բարոյական արժեքները: Այժմ մենք հայացքն ուղղում ենք Կոնգրեսին՝ հույս ունենալով, որ վերջինս կցուցաբերի այն առաջնորդությունը, ինչը չկարողացավ անել Սպիտակ տունը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը