«Այն ամենը, ինչ ես տեսնում եմ Հայաստանում, խնդրահարույց է արդար դատավարության տեսանկյունից՝ սկսած Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հանգամանքից»,- մասին 5րդ ալիքի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Սևակ Թորոսյանը: Նրա խոսքով՝ գաղտնալսումից պարզ է դառնում, որ կալանավորման հրահանգը դատավորին տրվել է գործադիրի կողմից: Իսկ նորմալ, ժողովրդավարական երկրի դեպքում նման գաղտնալսված ձայնագրությունների դեպքում կդրվեր հրաժարականի պահանջ:
Հարցազրույցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը