«Այս դահլիճում որևէ մեկը մյուսից առավել չի, խելացի չի։ Պարոն Հովակիմյան, ես ձեզ վաղուց եմ ճանաչում, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս մարդուն անվանարկել, թե առաջին անգամ ելույթ ունեցավ, երկրորդ անգամ ելույթ ունեցավ: Դուք ձեր կյանքում դեռ այնքան բան չեք արել առաջին անգամ: Ձեր չափը ճանաչեք, չի կարելի այստեղ մարդկանց անվանարկել: Սա վերջին դեպքը լինի, ես խոսք եմ տալիս, որ սրանից հետո մեր խոսակցությունն այլ կերպ կլինի: Կամ իրար հարգում ենք, կամ վերջացնում ենք այս թատրոնը: Այլևս իրավունք չունեք մեր խմբակցության ղեկավարի հասցեին որևէ բառ ասելու: Մենք դա թույլ չենք տալու»,- խորհրդարանում ելույթ ունենալով՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Բագրատյանի ելույթն ուղղված էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, որը ելույթում ասել էր, թե ԲՀԿ առաջնորդը 16 տարվա պատգամավոր է, սակայն առաջին անգամ ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել միայն այս տարվա հունվարին:
Նրան հակադարձեց նաև պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը