Ես իհարկե հավատում եմ, որ Էդմոն Մարուքյանը ոչ միայն կոճակների, այլ մանրաթելերի մանրամասնությամբ կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումի մանրամասնություններին, բայց ցանկանում եմ ընդգծել, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը եւ կրելու ենք մեր կոստյումը»,- խորհրդարանում ելույթում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ելույթում նշել էր, որ ժամանակին ընդդիմությունը մեղադրում էր Սերժ Սարգսյանին՝ սահմանադրությունը որպես իր հագով կոստյում կարելու համար, իսկ այսօրվա իշխանությունը նույն կոստյումն է հագնում՝ երկու կոճակով պակաս։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը