«Ռոբերտ Քոչարյւանի կալանքի հիմնավորվածությունը խոցելի է։ Նախաքննության փուլում ասվում էր, թե կալանավորում է անհրաժեշտ՝ նախաքննությանը խոչընդոտելու կամ գործի քննությունից խուսափելու նկատառումներով: Թեև ի սկզբանե դա խոցելի էր, սակայն այժմ նախաքննությունն ավարտվել է, և այս պարագայում խափանման միջոցը չփոխելը ճիշտ չի ընկալվում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
Նրա խոսքով, փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը ևս բացասական ազդեցություն է ունենում արդար դատաքննության սկզբունքի իրացման վրա: «Այն վերաբերմունքը, որ կա պաշտպանվող կողմի նկատմամբ, այդ անհանդուրժողականությունը, սոցցանցային սպառնալիքները խոսում են իրավական լուրջ խնդիրների մասին: Մենք ավելի շատ անցում ենք կատարել սոցցանցային ադարադատությանը, ինչը չի բխում իրավական պետության գաղափարից»,- ասաց Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով, Ժողովրդավարությունն ամբողախավարությանը խառնելը բացասական հետևանքների կբերի: Իսկ Ռոբերտ Քոչարյանի գործի իրավական թերությունները չեն կարող բացասական ազդեցություն չունենալ քննության վրա։
«Թեև նախաքննության վրա սահմանափակ տեղեկություն կա, բայց, այնուամենայնիվ, լինում է արտահոսք և կարելի է դատել, որ ՄԻԵԴ-ի որոշումը մեզ չպետք է անակնկալի բերի: Մենք պետք է պատրաստ լինենք, որ ՀՀ-ն այս գործի առումով խոցելի է, որը չի կարող բացասական ազդեցություն չունենա երկրի հեղինակության վրա»,- ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը՝ հավելելով, որ իշխանությունը պետք է կայացնի դատավարական գործընթացին չմիջամտելու քաղաքական որոշում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը