Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները կառուցողական են եղել: Այս մասին գրում է Известия-ն։
«Բանակցություններն անցել են կառուցողական միջավայրում: Սա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն է երկարատև ընդմիջումից հետո։ Նախորդ հանդիպումներն առավել ճանաչողական բնույթ ունեին», - նշել է Ալիևը՝ հավելելով, որ բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել, սակայն ձևաչափը չի փոխվել:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարության մեջ նշել են, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը