Ծննդյան օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի «ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված աջակցության, Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ օգնության համար»: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ նշել է․ «Եղբայրական Ադրբեջանը, իր հմուտ և հաստատակամ ղեկավարության շնորհիվ, ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում տարածաշրջանում և ամրապնդվող թյուրքական աշխարհում»։ Լուկաշենկոն Ալիևին մաղթել է նորանոր ձեռքբերումներ բազմակողմ և պատասխանատու գործունեության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը