29 03 2019

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանի առաջին արձագանքը

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանի առաջին արձագանքը

Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման ավարտին Ալիևի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է ԼՂ կոնֆլիկտի կարգավորմանն առկա ձևաչափի հիման վրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան:

«Ադրբեջանն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առկա ձևաչափի հիման վրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն», - գրել է Հաջիևը թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ Վիեննայում ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Պատասխանելով ТАСС-ի հարցին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հանդիպումը նորմալ է անցել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ