Վիեննայում ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Պատասխանելով ТАСС-ի հարցին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հանդիպումը նորմալ է անցել:
Հիշեցնենք, որ նախ կայացավ Փաշինյան-Ալիև առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը:
Սա Ալիևի և Փաշինյանի չորրորդ անձնական հանդիպումն էր: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովների, ինչպես նաև Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը