22 03 2019

Արմեն Աշոտյանի պատասխանը՝ պատգամավոր Գայանե Աբրահամյանին

Արմեն Աշոտյանի պատասխանը՝ պատգամավոր Գայանե Աբրահամյանին

Մարտի 21-ին ԱԺ-ում դիմելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասել է.

«Իմ մտահոգությունը ձեր նախարարության առումով մի փոքր այլ է։ Գերատեսչության մամլո խոսնակի՝ ի դեմս Աննայի, մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ըստ էության ամբողջությամբ ծառայել է Հանրապետական կուսակցությանը՝ լինելով նաև կուսակցության անդամ։ Ներողություն հարցադրման համար, բայց սա իսկապես կարծում եմ՝ հիմնարար խնդիր է։ Արդյո՞ք նա ազնվորեն կարող է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»։

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս թեմային: Նա, մասնավորապես գրել է.

«ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը՝ ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝

1. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար

2. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար

3. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

4. Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախարար

5. Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

6. Էրիկ Գրիգորյան

ՀՀ բնապահպանության նախարար

Հա, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել», իսկ Գայանե Աբրահամյանը՝ «քաղ. հասարակություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ