Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականն ազդեցություն չի ունենա ՀԱՊԿ-ի շրջանակում ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման վրա։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է РИА Новости-ն։
«Ղազախստանի նախագահի փոփոխությունը չի ազդի ՀԱՊԿ-ի կողմից ավելի վաղ ընդունված և այժմ իրագործվող պայմանավորվածությունների և ծրագրերի իրագործման վրա։ Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ, եթե ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները կապված են մեկ պայմանագրով: Դրանում հստակ նշված են կողմերի պատրավորությունները միմյանց հանդեպ»,-նշել է նա:
Սեմերիկովի խոսքով՝ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը չի նշանակում, որ իր ստորագրած որոշումները կկորցնեն իրավական ուժը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը