15 03 2019

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետ է կիրառել․ Արմենպրես

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետ է կիրառել․ Արմենպրես

Ադրբեջանի զինված ուժերը արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ մարտի 13-ին ականանետից 9 արկ են արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Աղդամի ուղղությամբ 60 մմ ականանետեր են կիրառվել մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում: Արձակվել է 9 արկ»,- ասել է Հասրաթյանը:

Սենոր Հասրաթյանը նշել է, որ Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ