26 01 2024

Մենք այսօր եղածին ավելացնելու փոխարեն, ունեցածն ավերում ենք... Սենոր Հասրաթյան

Մենք այսօր եղածին ավելացնելու փոխարեն, ունեցածն ավերում ենք... Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Վիճակը, որում այսօր հայտնվել ենք, մեկի կամ մի քանիսի արածի արդյունք չէ... Սա արդյունք է այդ վիճակի ծանրությունը չգիտակցող ժողովրդի միամտության ասեմ, թե՞ միամիտ անտարբերության, որ իր համար հյուսել է ցանցաթակարդ և փոխանակ վերև, կողք կամ առաջ նայելով՝ մտածի դրանից դուրս գալու ելքերի մասին, անընդհատ հետ ու ներքև է նայում և նորից հայտնվում անցյալի խորխորատում... Այն անցյալի, որտեղ լավը տեր ունի, իսկ վատն, ինչպես միշտ, անտեր է...

Պատմության չգրված օրենքն  է՝ շահում և հաջողում է այն ժողովուրդը, որն իր ներկան ու ապագան կերտում է ոչ թե սեփական անցյալը փորփրելով ու ավերելով, այլ անցյալի լավի վրա նոր ու ավելի հզորը կառուցելով...

Մենք այսօր եղածին ավելացնելու փոխարեն, ունեցածն ավերում ենք... Ավերում ենք, որովհետև, մեզ համար նախընտրելին ես-ն է, այլ ոչ թե Մ Ե Ն Ք-ը ...»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ