Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը: Այսօր ես եկա այստեղ՝ նորից հարաբերվելու այդ ամենազոր սրբությանը... Երեկ մարտադաշտերի, զորավարժարանների ու զորահրապարակների հաղթական շառաչից էր հոգիս փառավորվում, իսկ այսօր՝ մղկտում այս շիրմաքարերի խորհրդավոր լռությունից...
Փա՜ռք մեր հերոս նահատակներին...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը