Zham.am-ը գրում է․ «Այն, որ Հայաստանում իշխանության եկած թրաշամանուկները անփորձ են ու անգրագետ, ապացուցվում է ամեն օր: Սրանք նույնիսկ տարրական արարողակարգային հարցերին չեն տիրապետում: Բերեմ վերջին օրինակներից մեկը: Թավշյա խորհրդարանում 100 տոկոս ձայն հավաքած Արարատ Միրզոյանն օրերս այցելել էր Ռուսաստան ու ելույթ ունեցել այնտեղի խորհրդարանի վերին պալատում:
Ելույթից հետո, ընդունված կարգի համաձայն, բարձրաստիճան հյուրին ներկայացրել են թուղթ, որի վրա Միզոյանը պետք է կարճ գրառում կատարեր: Եթադրվում է, որ պետք է հայ-ռուսական հարաբերությունների թեմայով մեկ կամ երկու նախադասություն գրեր:
Որքան է եղել ռուսական կողմի զարմանքը, որ Միրզոյանն այդ թղթի վրա պարզապես իր ստորագրությունն է դրել: Նա երևի չի հասկացել, որ պետք է գրառում կատարի, իսկ դա նշանակում է, որ արարողակարգի մասին ունի զրո պատկերացում: Կամ էլ Միրզոյանը չի կողմնորոշվել, թե ինչ պետք է գրի ու ստիպված միայն ստորագրել է:
Ամեն դեպքում ծիծաղելի ու ամոթալի բան է ստացվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը