ԵԱՀԿ գործող նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի մանդատը երկարացվել է 1 տարով։ Նա գործող նախագահի անձնական ներկայացուցիչ է դառնում արդեն 23-րդ անգամ։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, տեղեկացնում է Вестник Кавказа-ն:
Կասպրշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ է դառնում արդեն 23-րդ անգամ: Նա այդ պաշտոնում է 1997 թվականից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը