ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելում ճեպազրույցի ընթացքում նշել է․
«Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ տարածաշրջանի բոլոր խաղացողներԻն` զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ցանկացած միջամտությունից։ Եվրամիությունը տարածաշրջանի բոլոր խաղացողներին կոչ է անում խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դեէսկալացիան և խուսափել հակամարտության արտաքին միջամտությունից: Մենք տեղյակ ենք Թուրքիայի կողմից Սիրիայի զինյալների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին լուրերից, բայց մինչ այժմ չենք տեսել որևէ փաստ, որը կհաստատեր այս տեղեկատվությունը: Սակայն, այս համատեքստում մենք կարող ենք միայն կրկնել մեր կոչը ՝ զերծ մնալ ցանկացած արտաքին միջամտությունից», գրում է ТАСС-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը