18 02 2019

Հայերն իրենց երկրում հանգստություն չունեն. Էրդողան

Հայերն իրենց երկրում հանգստություն չունեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հերքել է Ցեղասպանության փաստը։

Պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության օր հռչակելու մասին հայտարարությանը վերաբերող հարցին՝ Էրդողանն ասել է․ «Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել»։ Այս մասին հայտնում է Ahvalnews.com-ը։

««Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը զգույշ օգտագործիր,- նկատողություն է արել նա լրագրողին:- Հայերը մեր երկրում երբեք ցեղասպանության չեն ենթարկվել։ Այժմ մեր երկրում 100 000 հայ քաղաքացի կա, ինչպես նաև` ոչ քաղաքացի: Նրանք մեր երկրում են ապրում և շարունակելու են մեր երկրում ապրել: ՀՀ քաղաքացիներին կարող էինք հետ ուղարկել, բայց չուղարկեցինք, որովհետև իրենց երկրում նրանք հանգստություն չունեն»:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ ժամանակակից պատմության առաջին ցեղասպանություն է  համարվում Ֆրանսիական հեղափոխության ընթացքում Վանդեայի ապստամբության ճնշումը։ Էրդողանը հավելել է՝ 19-րդ և 20-րդ դարերում Ֆրանսիան Ալժիրում, Գաբոնում, Սենեգալում, Բենինում, Վիետնամում, Գվինեայում կոտորածներ, քրիստոնեացման և ուծացման ծրագրեր է իրագործել։

Թուրքիայի նախագի խոսքով` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ընթացքում ինքն ասել է, որ քաղաքականության մեջ Մակոնը նորեկ է, նա նախ պետք է պատմություն սովորի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ