19 06 2024

Ցինիզմը սահմաններ չունի. Գևորգ Դանիելյան

Ցինիզմը սահմաններ չունի. Գևորգ Դանիելյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Երբ զարմանում եք, թե 1915թ. այդ ինչպես էին հազարավոր հայեր գրեթե կամավոր լքել իրենց տները և ընդամենը մի քանի տասնյակի հասնող թուրք ասկյարների ուղեկցությամբ հնազանդ անապատներով քայլում դեպի անխուսափելի մահ, հիշեք, որ նրանց ներշնչել էին, որ դա արվում է հանուն իրենց փրկության:

Ցինիզմը սահմաններ չունի, նույն այդ անհեթեթ պատճառաբանությունը բազմիցս հնչել է նաև թուրքական զինվորական տրիբունաներում՝ 1919-21թթ. դատավարություններում, բայց այն ժամանակ  դատավորները ստիպված էին եզրակացնել, որ դա արվել է նվազ միջոցների գործադրմամբ հենց զանգվածային բնաջնջման նպատակով:

Ընդ որում, նույն այդ դատավորներին 1930-31 թվականներին մահապատժի են ենթարկել, թեպետ՝ վերջիններս այդպիսի դատավճիռներ էին կայացրել, որպեսզի կանխեին միջազգային դատավարությունը, ինչն այն ժամանակ անխուսափելի էր:

Հ.Գ. Ցեղասպանությունը ժխտողներ, հիշեք՝ Հայոց Եղեռնը առաջին անգամ ճանաչել է հենց Թուրքիան, ընդ որում՝ մեղադրական դատավճիռներով, որոնք երբեք չեն բեկանվել և չեն էլ կարող բեկանվել ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ