07 02 2019

Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Ցեղասպանության հիշատակի օրվա հարցով Թուրքիայի արձագանքի մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Ցեղասպանության հիշատակի օրվա հարցով Թուրքիայի արձագանքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Թուրքիայի արձագանքի վերաբերյալ հարցին՝  կապված ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշման հետ։ Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության կայքից։

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչին հարցրել են. «Թուրքիան պատասխանե՞լ է Ֆրանսիային՝ նախագահ Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու որոշումից հետո»:

Գերատեսչությունից պատասխանել են, որ հիշատակի օր հայտարարելով՝ Էմանուել Մակրոնը կատարել է իր հայտնի խոստումը և հարգանքի տուրք է մատուցել Ֆրանսիայի հայ քաղաքացիների նախնիներին:

«Մենք մի քանի հնարավորություն ենք ունեցել Թուրքիայի իշխանությունների հետ այս հարցի վերաբերյալ տեսակետներ փոխանակելու: Նրանք իրազեկվել են մեր դիրքորոշումների վերաբերյալ, ինչպես և մենք ենք իրազեկվել, թե ինչպիսի դիրքորոշում ունեն նրանք»,-հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ