Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան նոյեմբերի 19-ին կանչվել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն. պատճառն ադրբեջանական իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների դեմ անընդունելի հայտարարություններն են:
Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրությունում, որպես այս ամենի հետևանք` Ֆրանսիայի էկոլոգիական անցման, էներգետիկայի, կլիմայի և ռիսկերի կանխարգելման հարցերով նախարար Անյես Պանիեր Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը Բաքվում ՄԱԿ-ի COP29 համաժողովին:
«Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասվում է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը