26 01 2019

Իրանն ու ՀՀ-ն պետք է թույլ չտան՝ բնականոն հարաբերությունները խաթարվեն․ ԱԳՆ

Իրանն ու ՀՀ-ն պետք է թույլ չտան՝ բնականոն հարաբերությունները խաթարվեն․ ԱԳՆ

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հունվարի 25-ին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում  Իրանի դեսպանատան կայքից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաներ: Դեսպան Սաջջադին անդարադարձել է բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված երկու երկրների պաշտոնյաների գործադրած ջանքերին, նշելով, որ անհարաժեշտ է ավելացնել ջանքերը՝ երկուստեք պայմանավորւածությունների կյանքի կոչման եւ նոր համաձայնությունների կայացման կապակցությամբ:

Իրանի անունից, դեսպանը  պատրաստակամություն է հայտնել ամենատարբեր բնագավառներում ՀՀ-ի հետ հարաբերությունների ընդլայնման եւ ամրապնդման կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ իր հերթին ողջունելով երկկողմ հարաբերությունների ընդլայնումը` վստահեցրել է, որ հայկական կողմը ջանք չի խնայի կայացած պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Ողջունելով Հայաստանի հետ ամենատարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման՝ Իրանի մտադրությունը, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ միջազգային բարդ պայմաններում, անհրաժեշտ է, որպեսզի Իրանն ու Հայաստանը հենվելով փոխադարձ շահի եւ արդյունավետության սկզբունքի վրա եւ օգտագործելով բոլոր հնարավորությունները, տրամաբանության եւ խոհեմության սահամաններում կառուցեն իրենց հարաբերությունները՝ թույլ չտալով, որ որեւէ գործոն խաթարի դրանց բնականոն ընթացքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ