24 01 2019

Յանուկովիչը մեղավոր ճանաչվեց պետական դավաճանության մեջ

Յանուկովիչը մեղավոր ճանաչվեց պետական դավաճանության մեջ

Կիևի Օբոլոնի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Դատարանը լսել է վկաներին, փորձագետներին և հաշվի առել ապացույցներ, որոնք վկայում են այդ հանցանքի մասին: Դատավճիռը հեռակա է, քանի որ Յանուկովիչը 2014-ից գտնվում է երկրի սահմաններից դուրս:

Նշենք, որ մեղադրող կողմը պահանջել է նախկին նախագահին 15 տարվա ազատազրկման դատապարտել: Դատարանը հեռակա կարգով Յանուկովիչին 13 տարվա ազատազրկման է դատապարտել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ