Քանի դեռ մարզպետների աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը: Այս մասին հունվարի 21-ին ԱԺ ճեպազրույցի ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով մարզպետների պարգևատրման հարցին:
ԲՀԿ ներկայացուցիչն անդրադարձավ նաև կառավարության կառուցվածքում փոփոխություններին:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իրենք իրենց խոշոր պարգևատրումներ են արել բյուջեի հաշվին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը