«Իրավունք» թերթը գրում է. «Հիշո՞ւ մեք` «Իրավունք»-ը գրել էր, որ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ ստուգարք են հանձնելու մարզպետները: Մասնավորապես, վերջիններիս հանձնարարված էր ստուգել մարզի բնակիչների տրամադրվածությունն իրենց թիմի նկատմամբ եւ արդյունքների մասին զեկուցել շեֆին:
Եվ այսպես` պարզվում է` Նիկոլի մոտ մարզպետների քնությունն այդքան էլ հարթ չի անցել։ Պատճառը Նիկոլի կինն է` Աննա Հակոբյանը, առանց որի ոչ մեկ շեֆի աչքին չի կարող բարձրանալ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս պահին Նիկոլի մոտ քարտ բլանշ է ստացել մարզպետներից միայն Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով պարբերաբար սիրաշահում է շեֆի տիկնոջը, հրավիրում տարբեր միջոցառումների ու անձամբ հոտնկայսդ իմավորում ու ճանապարհում։
Այս պահին հերթում Արագածոտնի մարզպետն է, առաջիկայում սպասվում է Փաշինյանի այցը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը