«Հանրապետություն» կուսակցությունը աջակցելու է ՀՀ իշխանություններին: Այս մասին կուսակցությունը նշել է հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
«2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ:
Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը՝ ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների խնդրում «Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը:
Վստահ ենք, որ իբրև արդարադատության նախարար՝ Արտակ Զեյնալյանը, իր մասնագիտական կարողություններով ու մարդկային կերպարով, կարող է և պարտավոր է իր նպաստը բերել արդարադատության համակարգի բարեփոխումներին»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով «Հանրապետության» ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը 10 մյուս նախարարների հետ միասին վերանշանակվել է իր պաշտոնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը