25 08 2023

ՀՀ իշխանությունները չեն բացատրել Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը երկիր մերժելու պատճառները

ՀՀ իշխանությունները չեն բացատրել Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը երկիր մերժելու պատճառները

Ռուսական կողմը տարակուսած է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության նախկին ղեկավար, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան արգելելու փաստից, «Ռիա Նովոստի»-ին ասել է դիվանագիտական իր աղբյուրը։

«Ըստ առկա տեղեկությունների, ՀՀ իշխանությունները չեն բացատրել Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը երկիր մերժելու պատճառները»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը՝ հավելելով, որ Կրիվոպուսկովը Երևան էր այցելել՝ մասնակցելու Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության բացման արարողությանը։

«Ռիա Նովոստի»-ի  դիվանագիտական աղբյուրը շեշտել է նաև, որ Վիկտոր Կրիվոպուսկովը իր գործունեության ընթացքում միշտ հանդես է եկել հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու տեսանկյունից, իսկ նրա ներդրումը բարձր է գնահատվել Հայաստանում։

«Հայ գործընկերներին արդեն խնդրել են պարզաբանել իշխանությունների այս որոշման դրդապատճառները և ՌԴ քաղաքացու կարգավիճակը՝  ​​հանրապետության սահմանապահ ծառայության տեսանկյունից։

Ցավոք, Ռուսաստանի հայտնի քաղաքական, հասարակական գործիչների, ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ Երևանի կողմից կիրառվող սահմանափակումները դառնում են արատավոր պրակտիկա, որն ուղղված չէ երկկողմ հարաբերությունների զարգացմանը», -   «Ռիա Նովոստի»-ին ասել է դիվանագիտական աղբյուրը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ