19 01 2019

11 հին և մեկ նոր նախարար ունենք

11 հին և մեկ նոր նախարար ունենք

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով մի շարք նախարարների վերանշանակել է իրենց պաշտոններին, արդյունքում՝

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար:

Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար:

Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար:

Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ֆինանսների նախարար:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: 

Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար: 

Էրիկ Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության նախարար:

Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվել է նախկին փոխնախարար Զարուհի Բաթոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ