17 12 2018

Բատկան ճիշտ է․ մեր ասելիքը պետք է ուղղված լինի ՌԴ-ին․ Արամ Սարգսյան

Բատկան ճիշտ է․ մեր ասելիքը պետք է ուղղված լինի ՌԴ-ին․ Արամ Սարգսյան

Ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարությանը, թե Ադրբեջանին զենք ամենաշատը ՌԴ-ն է վաճառում:

Արամ Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ֊ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող, մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին։ Իսկ իմ կարծիքով՝ ասելը անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ֊ի հետ, և մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կրասնոդարի մարզով...»:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը պատմել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ զրույցի մասին, որտեղ անդրադարձել է Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված՝ Մինսկին ուղղված Երևանի քննադատությանը։

Պուտինի ներկայությամբ ես նրան (Փաշինյանին) ասացի, դա եղել է ԱՊՀ գագաթնաժողովում, այնտեղ էր նաեւ Իլհամը (Ալիև)... Ես նրան ասացի, Նիկոլ, արի բոլոր վերջակետերը դնենք՝ ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենքի վաճառքով: Ո՞վ: Ռուսաստանը… Եվ ես նրան՝ ինչու լեզուդ կուլ տվեցիր… Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա, վախենո՞ւմ ես»,- նշել է Լուկաշենկոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ