12 09 2024

Իմաստը ո՞րն է. գնալու է COP29- ին գլուխը կախի, ինչ-որ ասեն, էն էլ անելու է. Արամ Սարգսյան



Եթե պիտի Նիկոլ Փաշինյանը, և, առհասարակ, այս իշխանությունից գնան COP29-ին, ավելի լավ է չգնան, որովհետև սրանք ոչ քաղաքական կամք ունեն, ոչ դիրքորոշում ունեն, որպեսզի գնան, պաշտպանեն մեր հայկական ազգային շահերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Միասին» շարժման անդամ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանից պե՞տք է գնալ Ադրբեջանում կայանալիք COP29-ին։

«Իմաստը ո՞րն է. գնալու է այնտեղ գլուխը կախի, ինչ-որ ասեն, էն էլ անելու է։ Այլ բան է, եթե գնա և պահանջատեր լինի, բայց մենք գիտենք, որ նա պահանջատեր չի։ Նա ասում է՝ տեսեք, մենք Ադրբեջանի ազգային հռչակագրի մեջ եղած տարածքային հավակնությունների հարցը չենք բարձրացնում։ Էդ մարդու հետ էլ ի՞նչ խոսես»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ