15 12 2018

Հիմա, ըստ Փաշինյանի, գյուղնախարարը կոռուպցիոնե՞ր է

Հիմա, ըստ Փաշինյանի, գյուղնախարարը կոռուպցիոնե՞ր է

Կառավարության՝ դեկտեմբերի 13-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց«Մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է «ծիգիզմի», «պոակիզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք է քննարկել: Ոչ մի բան նորից պետք է չքննարկենք. ի՞նչ է ԾԻԳ-ը՝ «պադավատներ» են, «ատկատներ» են, կոռուպցիա է, կոռուպցիայի ամենամեծ օջախներն են այսօր. գնացեք, մտեք ցանկացած ոլորտ, շուտով հերթով կբացահայտվեն»:

2018 թվականի հոկտեմբերի 15-ին Գեղամ Գևորգյանը նշանակվեց գյուղատնտեսության նախարար։ Մինչ այս, նա նույն նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն էր։ Այսինքն՝ երկիրը «հիմնադրամիզմի», «ծիգիզմի» տրամաբանությամբ կառավարողներից էր, որը, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը, զբաղված էր կոռուպցիայով, ատկատներով։

Հարց․ մարդուն, ում մեղադրում ես «ատկատիզմի», «կոռուպցիոնիզմի» մեջ, ինչո՞ւ ես նշանակել նախարար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ